Ղազախստանի պրիմեր լիգայի ընթացիկ առաջանությնա 2 –րդտուրում երկրի գործող չեմպիոն Ալմաթիի «Կայրաթը», որ կազմում հաջողությամբ հանդես է գալիս թիմի առաջատար խաղացողներից մեկը, ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան, 28-ամյա Կամո Հովհաննիսյանը արտագնա խաղում Կիզիլօրդայում մրցեց «Կայսարի» հետ: 1-ին խաղակեսում համառ ու անզիջում պայքար ծավալվեց ,ու միայն ընդմիջման գնալուց անմիջապես առաջ `45+ 3 –րդ րոպեին «Կայրաթին» հաշվի մեջ առաջ մղեց 36-ամյա բրազիլացի նշանավոր հարձակվող Վագներ Լավը: 62-րդ րոպեին իր թիմի հաջողությունը ամրապնդեց ու 2 –րդ գոլի հեղինակը դարձավ Կամո Հովհաննիսյանը: 15րոպե անց «Կայրաթի» հաղթանակը էլ ավելի համոզիչ`3:0, դարձրեց 20-ամյա ղազախ կիսապաշտպան Դանիյար Ուսենովը: Նկատենք , որ 80-րդ րոպեին Հովհաննիսյանը տակտիկական նպատակառումներով փոխարինվեց: Իսկ ահա «Կայսարի »նորեկ , ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան , 28-ամյա Գեղամ Ղադիմյանը ասպարեզ մտավ 53-րդ րոպեին, բայց ոչնչով չկարողացավ օգնել իր թիմին պարտությունից խուսափելու համար:
Սա առաջնությունում «Կայրաթի» տոնած 2-րդ անընդմեջ հաղթնակն էր, ու չեմպիոնն իր ակտիվում գրանցած 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:Հաջորդ`3-րդ տուրում ապրիլի 4-ին Հովհաննիսյանի թիմը իր հարկի տակ կհյուրընկալի Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազին: Վերջինս 1-ին տուրում հոյւրընկալվելիս 3:2 հաշվով գերկամային հաղթանակ էր տոնել «Կայսարի» նկատմամբ, իսկ 2-րդ տուրում էլ իր հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Կիզիլ-Ժարի» հետ: Մինասյանի գլխավորած «Տարազը» 2 տուրից հետո վաստակած 4 միավորով 2-4-րդ տեղերն է կիսում երկրի արծաթե և բրոնզե մեդլակիր, «հայկական» թիմերի`«Տոբոլի» և «Աստանայի» հետ:
©2021 Armenian Soccer