Armenian Soccer
Armenian Soccer

Ի՞նչ վիճակում են ՀՀ հավաքականի թեկնածուները. Հայկ Մուսախանյանը գոլի հեղինակ է դարձել

Բելառուսում նախագահական ընտրություններից հետո առաջացած իրավիճակի պատճառով  որոշ ժամանակով ընդմիջված Բելառուսի առաջնությունում վերսկսվեցին  հանդիպումները:  Օգոստոսի 22-ին 22 –րդ տուրի շրջանակում Մինսկի «Էներգետիկ –ԲԳՈւ»-ին սեփական հարկի տակ հյուրընկալել էր ստուագտեսի հետնապահ Smolevichy-STI   ու հաղթեց 4:1 հաշվով: Այս խաղում իր թիմի  խփած 3 –րդ գոլի հեղինակը   53 –րդ դարձավ  «Էներգետիկ –ԲԳՈւ»-ին  բարձրահասակ  կիսապաշտան, ՀՀ ազագային  հավաքկանի թեկնածու ,22-ամյա Հայկ Մուսախանյանը: Վերջինս   ընդգրկված էր իր թիմի մեկնակային  կազմում, և 76-րդ րոպեին փոխարինվեց: Նա  ընթացիկ առաջնությունում  մասնակցեց     իր  18 –րդ խաղին և   խփեց իր  1 –ին գոլը , ու վերջապես«Էներգետիկ –ԲԳՈւ»-ի կազմում  բացեց    իր գոլերի հաշիվը:
Այսօր    օգոստոսի 23-ին   ՀՀ հավաքականի անդամ, կիսապաշտպան «Նեմանի»  առանցքային      խաղցողներից մեկը ՝    Գեղամ Ղադիմյանը կմասնակցի   տուրի «Նեման» –ԲԱՏԷ սկզզբունային մրցամարտին:
Օգոստոսի 22-ին ՌԴ պրիմեր  լիգայի  առաջնությունում   տեղի  ունեցան  4 տուրի հանդիպումներն, որոնց  մի  քանիսին  ևս   մասնակցեցին ՀՀ  ընտրանու թեկնածուները: «Տամբովն, որի մեկնարկային կազմում ընդգրկված  էր  ՀՀազգային հավաքականի   հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը  1:4 հաշվով տանուլ տվեց «Զենիթին»: Կարապետյանը  փոխարինված  73 –րդ րոպեին:
Խիմկին, որի  կազմում հանդես է գալիս   ՀՀ ընտրանու թեկնածու   կիսապաշտպան Արշակ Կորյանն,   իր  հարկի տակ 1:2 հաշվով զիջեց Տալալաևի ղեկավարությամբ հանդես եկող Գրոզնիի «Ահմադին»:Ընդ որում     Կորյանի թիմը նախ ձեռքից բաց թող 66 –րդ րոպեին հաշիվը  կրկնապատկելու  հնարավորությունը, անվրեպ չիրացնելով 11 մետրանոցն, ապա 73 –րդ  և  74 –րդ րոպեներին  2 գոլ բաց թողեց,ապա և թիմի 2 խաղացող էլ կարմիր քարտ ստացան: Կորյանն էլ փոխարինվեց  73-րդ րոպեին , երբ հաշիվը դեռ 1:1 էր:
Ուրալը իր հարկի տակ 1:0 հաշվով  պարտության մատնեց Կրասնոդարին, սակայն ՀՀ ազգային հավաքականի   պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալի» կազմում  այս խաղում ընդհանրապես հայտավորված չէր:
Ռոտորի նորեկ, ՀՀ  ազգային  հավաքականի   թեկնածու,   25-ամյա  պաշտպան Արմեն Մանուչարյանը    իրենց հարկի տակ անցկացրած  խաղում,  ուր  նրանք 1:2 հաշվով տանուլ տվեցին «Սոչիի», ասպարեզ էր մտել  77 –րդ րոպեին, երբ հաշիվը   1:2 էր:
ԲԿՄԱ-ն, որի կազում 85-րդ  րոպեին   ասպարեզ մտավ Նաիր  Տիկնիզյանը, սակայն չկարողացավ  փրկել    իր թիմին    «Ռուբինից» 1:2 հաշվով  կրած պարտությունից: Ընդ որում բանակայինները 2 –րդ  գոլը բաց թողեցին  90+2-րդ րոպեին:

©2020 Armenian Soccer