Armenian Soccer
Armenian Soccer

Ի՞նչ բառով կնկարագրեիք մեր խաղացող Վատոյին․ «Կադիսի» հերթական հայատառ գրառումը

Vato

 

Իսպանական «Կադիսը» հերթական անգամ որոշել է ուրախացնել հայ երկրպագուներին՝ ֆեյսբուքյան էջում հերթական թարգեթավորված գրառում կատարելով հայերենով:

Մասնավորապես, ակումբի մամուլի ծառայությունը տեղադրել է Վարազդատ Հարոյանի լուսանկարն ու կից գրել. «Ի՞նչ բառով կնկարագրեիք մեր խաղացող Վատոին?» (հեղինակի ուղղագրությունն ու կետադրությունը պահպանված է — խմբ)

Պատասխանները, ինչպես լինում է թարգեթավորված հրապարակումների դեպքում, բացառապես հայկական են ու հայատառ՝ «Հզո՜ր», «Գազան», «Պատ», «Մարտիկ», «Վիկինգ», «Չեմպիոնը», «Ձեզ լայք բերողը», «Ֆանտաստիկ», «Լավ տղա», սակայն հանդիպում են նաև նաև հայերեն ուղղագրության դասեր, մասնավորապես՝ «ա»-ից ու «ո»-ից հետո լսվող ու գրվող «յ»-ի կորստի մասին:

©2021 Armenian Soccer