Armenian Soccer
Armenian Soccer

Էդուարդ Սպերցյանը՝ ФНЛ-ի 20/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող

Spertsyan

 

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ռուսական ФНЛ-ի 2020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Այս մասին տեղեկացնում է «Կրասնոդարի» թվիթերյան էջը:

«Ձեր առջև ФНЛ Օլիմպ-առաջնության 20/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողն է:

Էդուարդ Սպերցյանն այսօր ստացել է ФНЛ-ի հիմնած մրցանակը: Հաղթողին որոշել են լիգայի բոլոր թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները:

ФНЛ-ի անցած մրցաշրջանում Էդուարդը խփել է 16 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում»,-տեղեկացնում է թվիթերյան էջը:

 

Spertsyan

Spertsyan

 

©2021 Armenian Soccer