ՀՀբարձրագույն խմբի նորեկ Չարենցավանի «Վանը» ուժեղագույնների խմբում հաջողությամբ դիմակայելու համար շարունակում է ուժեղացնել իր կազմը նոր խաղացողներով: Ինչպես իրազեկում են ակումբի մամուլի ծառայությունից մոլդովական «Սֆինտուլ Գեորգե» ակումբի նախկին կիսապաշտպան՝ 24-ամյա Գարեգին Կիրակոսյանը:Այժմ 175 հազար եվրո տրասֆերային արժեք ունեցող երիտասարդ խաղացողը Երևանի «Փյունիկի» սանէ:Խաղացել է «Կոտայք», Երևանի «Արարատ»ակումբներում, որտեղից 2019թ փետրվարի 1-ին տեղափեխվել էր մոլդովական «Սֆինտուլ Գեորգե» ակումբ:Այս թիմի կազմում նա 21 խաղում դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնել է ակումբին գրավել Մոլդովիայի պրեմիեր լիգայում 2-րդ հորիզոնականը: Գարեգինն այս տարվա մարտի 19-ին տեղափոխվել էր Ղրիմի Բախչիսարայ քաղաքի «Կիզիլթաշ» ակումբը ,սակայն կորովիրուսի համավարակի պատճառով պարապուրդի էր մատնվել ու որոշեց վերադառնալ հայրենիք, ու օգոստոսի 21-ին պայմանագիր է կնքել «Վանի» հետ:
©2020 Armenian Soccer