Armenian Soccer
Armenian Soccer

ԵՎԳԵՆԻ ԿՈԶԲԱՐ.«ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԽԱՂԱԴԱՇՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՆ»

Կանաչ դաշտն ու կլոր գնդակն առաջին հերթին կարոտում են ֆուտբոլիստները, որոնք այս շրջանում ցանկացած իրավիճակ ու տեղանք օգտագործում են մարզվելու և մարզավիճակ պահելու համար։ «Ուրարտուի»  մամուլի ծառայությունը հրացազրույց է անցկացրել  ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» լավագույն ռմբարկու Եվգենի Կոբզարի հետ, որպեսզի հասկանան, թե նա ինչպես է անցկացնում այս շրջանը․

ԿԱՐԱՆՏԻՆՈՒՄ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԸ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ճիշտ է կարանտինում ենք, բայց բոլորս էլ շարունակում ենք մարզվել։ Մեր մարզիչներն ունեն հստակ ծրագիր, որն ուղարկում են ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին։ Մենք էլ դրան հետևելով աշխատում ենք գրեթե ամեն օր։ Մարզվում եմ, իսկ մնացած ժամանակն էլ նվիրում եմ ընտանիքիս՝ երեխաներիս, կնոջս» ։
ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԶՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՐԲ ՏԱՆԸ ՆՈՐԱԾԻՆ ԿԱ
«Վերջերս լույս աշխարհ եկավ աղջիկս՝ Եվան։ Նա տանն է, ամբողջ օրը կամ քնած է, կամ սնվում է։ Իմ մարզումներով նրան չեմ խանգարում։ Կինս զբաղվում է Եվայով, իսկ ես ու որդիս՝ վարժություններ ենք կատարում։ Որդիս ասում է, որ ուզում է ֆուտբոլիստ դառնալ, բայց այդ մասին դեռ վաղ է խոսելը։ Մենք չենք կարող նրան պարտադրել, ինչ մասնագիտություն ուզում է, թող դա էլ ընտրի» ։
ՖՈՒՏԲՈԼԸ ԿԱՐՈՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իսկապես բավականին դժվար ու ձանձրալի շրջան է, հայտնվել ենք մեզ համար շատ անհարմար իրավիճակում։ Ուզում ենք վերադառնալ խաղադաշտ, դիպչել գնդակին, տեսնել թիմի տղաներին, խաղալ նրանց հետ, դա նույնպես շատ կարևոր է, մեզ համար ոչ այդքան հաճելի իրավիճակ է։ Տղաների հետ ամեն օր կապի մեջ եմ, բոլորն էլ ասում են, որ անհամբերությամբ են սպասում, թե երբ կավարտվի այս շրջանը, որ նորից վերադառնանք խաղադաշտ» ։
ՕՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մարզումներից զատ նաև ժամանակ առ ժամանակ “PlayStation” եմ խաղում, արդեն ասացի, որ օրվա մեծ մասն անցկացնում եմ երեխաներիս, ընտանիքիս հետ։ Հենց նրանք էլ հետաքրքիր են դարձնում իմ օրը» ։

©2020 Armenian Soccer