ՀՀ ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Գոռ Մալաքյանը հեռացավ ՀՀհ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայից»:
Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից , ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է:
225հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող Գոռ Մալաքյանը ՀՀ չեմպիոնին էր միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Գոռը մասնակցել է 49 խաղի և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:
Նա հանդես է եկել Մ17,Մ19,Մ21 ՀՀ ընտրանիներում,ինչպես նաև 18 հանդիպում է անցկացրել է ՀՀ ազգային հավաքականի կազմում:Գոռը ելույթ է ունեցել նաև «Փյունիկ», «Ալաշկերտ» , «Շիրակ», ուկրաինական «Ստալ» ակումբերի կազմերում:
©2020 Armenian Soccer