Ղազախստանի 1 –ին խմբի առաջնությունում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցան 10-րդ տուրի հանդիպումները: Ստուգատեսի 2 –րդ ենթախմբի 7 թիմերի պայքարին ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող, ներկայումս 45-ամյա հայաստանցի մասնագետ ԱՐԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ղեկավարությամբ հանդես եկող «Ատիրաուն», իր հարկի տակ հյուրընկալել էր Տեմիրտուի «Շախտյոր-Բուլատին» և հաղթելով 3:2 հաշվով ժամանակից շուտ դարձավ ենթախմբի հաղթողն ու առաջնության ավարտից դեռ 2 տուր առաջ Ղազախստանի պրիմեր լիգայի`բարձրագույն խմբի ուղեգիր նվաճեց: Հատկանշական է, այս թիմի մարզչական շտաբում ընդգրված է նաև կանանց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը, իսկ 10-րդ տուրի խաղում հաղթական`3-րդ գնդակի հեղինակը 66-րդ րոպեին 11 մետրանոցի անվերպ իրացումով դարձավ ՀՀ ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 31-ամյա Արտակ Դաշյանն,ով «Ատրիաուի» առանցքային ու արդյունավետ խաղացողներից մեկն է: Փաստորեն հենց Դաշյանի խփած այդ վճռրորոշ գոլը Ոսկանյանի ղեկավարած թիմին բարձագույն խմբի ուղեգիր պարգևեց:
Ստուգատեսում անպարտելի «Ատիրաուն» Ոսկանյանի գլխավորությամբ առաջնությունում անցկացրած 10խաղերում տոնել է 8 հաղթանակ, խաղացել 2 ոչ-ոքի ու խփել է` 18 , սեփական դարպասը թողել է` 7 գնդակ, վաստակել է 26 միավոր: Առաջնության ավարտից 2 տուր առաջ 19 միավորով 2 –րդ տեղում է ընթանում FK SDYuShOR 8-ը: 3-4-րդ հորիզոնականները կիսող «Ժետիսյու-2»-ն ու «Ակժայիկն» առաջատարից ետ են մնում 9-ական միավորով:
Արամ Ոսկանյանը Ղազախստանում հայտնի է 2004-2008թթ «Եսիլ Բագատիր» թիմի կազմում ունեցած ելույթներով, որտեղ 130 հանդիպման է մասնակցել ու 37 գոլ է հեղինակել:Բացի այդ նա Հայաստանի տարբեր թիմերում է հանդես եկել, ինչպես նաև 1994-1997թթ ՀՀ երիտասարդական, իսկ 2004-2006թթ`ՀՀ ազգային հավաքականում:Ոսկանյանը Հայաստանում գլխավորել է «Միկա», «Բանանց», « Ալաշկերտ » թիմներն ,ինչպես նաև Մ 19 տարեկանների ՀՀ հավաքականը
Հերթական `11 –րդ տուրում «Ատիրաուն» հոկտեմբերի 28-ին ընդունելու է մրցաշարային աղյուսակի իր մոտակա հարևան` FK SDYuShOR 8-ին, իսկ եզրափակիչ`12-րդ տուրում հոկտեմբերի 28-ին հյուրընկալվելու է «Ակժայիկին»:
©2020 Armenian Soccer