Armenian Soccer
Armenian Soccer

Անդրեյ Բերեզովչուկը համալրեց «Ալաշկերտի» մարզչական շտաբը

ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր  «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբը համալրել է ուկրաինացի մասնագետ Անդրեյ Բերեզովչուկը:Այս մասին իրազեկում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում ուկրաինացի մարզիչը հանդես է եկել «Նիկոլաև», «Մետալիստ», «Խարկով», «Մետալուրգ» (Դոնեցկ) ակումբներում, ներկայացրել է Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական հավաքականները:
«Մետալիստի» կազմում 2011/2012 մրցաշրջանում Բերեզովչուկը հասել է մինչև ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, խաղացել է Չեմպիոնների լիգայում: 39-ամյա մասնագետը հանդիսանում է Ուկրաինայի առաջնության արծաթե և հնգակի բրոնզե մեդալակիր:
2015թ-ին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց առաջ Բերեզովչուկը խաղացող-մարզիչի կարգավիճակ է ունեցել հարազատ «Մետալիստում», այնուհետև ստացել է ՈՒԵՖԱ մարզչական PRO կարգի արտոնագիր, իսկ վերջերս ընգրկված էր «Լվովում» Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբում:
«Ուկրաինայից հետևում էի «Ալաշկերտի» նախորդ հանդիպումներին: «Ալաշկերտը» հիանալի թիմ և շատ պատվախնդիր նպատակներով ղեկավար ունի: Եղիշե Մելիքյանի և ակումբի բոլոր անդամների հետ միասին պետք է այնպես անենք, որ ակումբի խաղը դուր գա երկրպագուներին: Պայքարելու ենք չեմպիոնության և Եվրոպայի լիգայում հնարավորինս առաջ գնալու համար»,- նշել է ուկրաինացի մասնագետը:

©2020 Armenian Soccer