Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Ալեքսանդր Ռադչենկոն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։Այդ մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ռուս ֆուտբոլիստին ակումբում ունեցած ելույթների, դրսևորած պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
Հավելենք, որ 27-ամյա հարձակվողը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա մասնակցել է պաշտոնական 6 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ։
©2020 Armenian Soccer