VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրի Չարենցավանի «Վանի» հետ կայացած խաղից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է խաղի մասին․
«Շատ կարևոր 3 միավոր վաստակեցինք։ Վաղուց չէինք խաղացել, զգացվում էր, որ խաղային տեմպը կորցրել էինք։ Պաշտպանությունում շատ լուրջ սխալներ թույլ տվեցինք, կային նաև դրվագներ, որտեղ մենք նախաձեռնությունը տալիս էինք մրցակցին։ Բայց 2-0 հաշիվը, չխփված 11-մետրանոցն ու մասնատված խաղը, սուբյեկտիվորեն չվերլուծելով այս ամենը, կարող եմ ասել, որ հանդիպումն անցավ մեր ոչ մեծ առավելությամբ։ Ես, իհարկե, հիշում եմ նաև, որ երկրորդ խաղակեսում մեզ մոտ վատ չէր ստացվում գնդակի վերահսկողությունը, բացի այդ գրոհներ իրականացրինք, բայցի այն, որ 11-մետրանոց վաստակեցինք։ Հինգ-վեց լավ պահ ունեցանք, բայց սա շատ քիչ է, կարող ենք ավելի լավ խաղալ, և արդեն ասել եմ՝ պետք է խաղանք ավելի լավ»։
©2020 Armenian Soccer