Կարանտինային խաղադադարից հետո ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից,ՀՀ եռակի չեպիոն Երևանի«Ալաշկերտն» սեփական հարկի տակ անցկացրած իր ստուգողական 1-ին խաղում ոչ ֆուտբոլային ՝8:1 հաշվով հաղթեց ՀՀ1-ին խմբի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար Երևանի «Վեստ Արմենիային»:Այս մասին իրազեկեցին «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից:Խաղն ընթացել է առանց հանդիսականների ներկայության:
Առաջին խաղակեսից հետո ՀՀեռակի չեմպիոնը մրցկացին հաղթում էր 5:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Ալեքսանդր Գլիշիչը, մեկական գոլ հեղինակեցին Տիագո Գալվաոն և Գուստավո Մարմենտինին: Երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց Նիկիտա Տանկովը, մեկ գոլ էլ հեղինակեց Դավիթ Գատիկոևը:
Մայիսի 14-ին ստուգողական հաջորդ խաղում «Ալաշկերտը» կհյուրընկալի ՀՀգործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»:
©2020 Armenian Soccer